Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ձերբակալվել է

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է։

«Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից նշեցին, որ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am