Բելառուսները կարող են մասնակցել Ռուսաստանում գաղտնի օբյեկտների շինարարությանը. Լուկաշենկո
15:34, 16 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագետներին թույլ տալու մասնակցել «Վոստոչնիյ» կոսմոդրոմի շինարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Բելտա»-ն:
«Մեր հարաբերություններում նոր էջ է բացվել: Ռուսական փակ շինարարություններում Բելառուսի մասնակցության բոլոր արգելքները հանվել են: Կոսմոդրոմը գաղտնի, փակ շինարարություն է»,- նշել է Լուկաշենկոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում