Միջազգային

Ուկրաինական կողմը հայտարարել է Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական կողմը հայտարարել է Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:

Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած Համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն լռության ռեժիմ է սահմանվել:

Ավելի վաղ ԴԺՀ-ի իշխանությունները նույնպես հայտարարել էին միջանցքի բացման մասին, որով տարհանվել էր 92 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում