Հասարակական

Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հայտնել զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 1000 մարդ, նրանցից շուրջ 400-ը հոսպիտալացվել է։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում