Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը 
տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը: Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]