Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ

Վարդենիս քաղաքում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների 
հիմնանորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերից մեկնարկել եւ ընթանում են բազմաբնակարան 4 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են երկու ծրագրով։ Առաջին սուբվենցիոն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Չարենցի փողոցի 60-րդ եւ Խաչիկ Ավետիսյան փողոցի 1-ին բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 899 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երիտասարդական-2 եւ Խաչիկ Ստեփանյան-1 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 88 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

«Նոյեմբերի 8-ի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են Չարենցի եւ Երիտասարդական փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Ամբողջությամբ քանդվել  եւ հեռացվել է տանիքների հին ծածկը, կառուցվել է փայտյա կարկասը, նախապատրաստվում է ցինկապատ ծածկի տեղադրումը։ Խաչիկ Ստեփանյան-1 եւ 19 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]