Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Tesla-ի նախկին ինժեներն անվարորդ ավտոմեքենա ստեղծելու նպատակով աշխատանքի է անցել Apple-ում. Bloomberg

Tesla-ի նախկին ինժեներն անվարորդ ավտոմեքենա ստեղծելու նպատակով 
աշխատանքի է անցել Apple-ում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, ում թիմը զբաղվել է անվարորդ ավտոմեքենա ստեղծելու գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Bloomberg-ի տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:

Apple ընկերությունը պաշտոնապես չի հաստատել սեփական անվարորդ տրանսպորտային միջոցը մշակելու լուրը՝ հրաժարվելով մեկնաբանություններից:

Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am