Հասարակական

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն ունեցողների աճ է նկատում

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն ունեցողների աճ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 26-ին կորոնավիրուսի դեմ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ իրականացվել է 267 հազար 504 պատվաստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օրական պատվաստման թիվը հատել է 7 հազարի շեմը, և տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս հեշտ և առանց հերթերի պատվաստումն իրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների աշխատակիցների պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի իրականացման պահանջը։

«Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները»,- հավելեց Ավանեսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում