Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների արձագանքները դրական են. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիների հետ շփումների ընթացքում դրական արձագանքներ է լսել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ: Այս մասին Ավանեսյանը հայտնեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր ժողովուրդն այսքան շնորհակալ և գնահատող է, որ տարիներ ի վեր իրենց առողջապահական կարիքները, որ չեն կարողացել պատշաճ կերպով բավարարել, այսօր այդ հնարավորությունն ունեն և մեր պետությունը նրանց կողքին կանգնած է»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը բարեփոխումը կյանքի կոչելու հարցում կարևոր է համարում ոչ միայն քաղաքացիների, այլ հենց բուժհաստատություններում բժիշկների և բուժաշխատողների հետ անմիջական շփումներն ու բոլոր հարցերի քննարկումները:

«Հենց այս անմիջական աշխատանքի շնորհիվ է, որ մենք հունվար ամսից կարողացել ենք շատ ճկուն լինել, արագ փոփոխություններ իրականացնել և բարեփոխումը հարմարեցնել իրական կյանքին»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում