ՀՀ նախագահ

ՀՀ առողջապահության նախարարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հանրապետության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Թորգոմի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,– ասված է հրամանագրում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում