Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ կայացել է մտքերի փոխանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]