Ադրբեջան

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 13-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի տարբեր թեմաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են դիվանագիտական վերջին ​​զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները և Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր։

Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​և քաղաքական կարգավորման հեռանկարները։

Հաղորդագրության համաձայն՝ Արաղչին մանրամասն տեղեկություններ է տրամադրել բանակցային գործընթացի վերաբերյալ։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հակամարտությունը խաղաղության և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում