Թուրքիա

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում կքննարկեն տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում կքննարկեն տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցեր

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը, այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։

Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքներով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն:

Կալանդիան նաև նշել է, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Դիվանագետի խոսքով՝ քննարկվելիք թեմաների շարքում կլինի նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցը։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում