Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հունիսի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ընդգծել են Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության արագ վերականգնման կարևորությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները շեշտել են Հորմուզի նեղուցում կայուն, անարգել և անվտանգ նավագնացության արագ վերականգնման կարևորությունը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար», - ասվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման նորացված ռուսական հայեցակարգի շուրջ։