Եվրոպա

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպում են խնդրում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի հետ, արտաքին քաղաքական գերատեսչությունում պատրաստ են լսել նրանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։

«Այս երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններն իմ տեղակալի հետ հանդիպում են խնդրում արտաքին գործերի նախարարությունում։ Մենք կհանդիպենք նրանց հետ, կլսենք», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լավրովը նշել է, որ իրեն «հետաքրքիր է, թե այս մարդիկ ինչպես են ներկայացնելու որևէ բան, որը կարող է կառուցողական մտքեր առաջացնել»։

«Ես մեծ լավատես չեմ, բայց մենք կլսենք։ Նախագահը միշտ ասում է, որ մենք պատրաստ ենք լսել։ Ես խիստ կասկածում եմ, որ այս երեք դեսպանները, նույնիսկ երեք նախարարները, եթե նրանք ինչ-որ տեղ հավաքվեն, կասեն մի բան, որը կտարբերվի այն ամենից, ինչը հայտարարվել էր նույն եվրոպական եռյակի փաստաթղթում Լոնդոնում՝ (Ուկրաինայի նախագահ) Զելենսկու մասնակցությամբ: Փաստաթուղթ, որը միանգամայն գռեհիկ ձևով Ռուսաստանից, ըստ էության, կապիտուլյացիա է պահանջում», - նշել է նախարարը։

Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լոնդոնում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և հինգ պայման առաջադրել Ռուսաստանի հետ պատերազմում արդար և տևական խաղաղության հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում