Թուրքիա

Ստամբուլում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Նշվել էր, որ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։

Հաղորդվել էր, որ նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում