Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում հունիսի 10-ին նախատեսված են Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության օրակարգին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող թեմաներ։