Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Պուտինն ու Էրդողանը քննարկել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում ստեղծված արտակարգ դրությունը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում 
ստեղծված արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Կարևորելով տարերային աղետի դեմ պայքարում երկու երկրների փոխգործակցությունը՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:

Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ: Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]