Արցախի ՊՆ-ն հերքում է Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումների մասին տեղեկությունները
17:04, 26 Հուլիս 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:
«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»,- նշում են Արցախի ՊՆ-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում