Ասկերանի մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է
20:58, 22 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում