1000х90.jpg (78 KB)

Ասկերանի մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է

Armenpress 20:58, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասված է  Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am