Հասարակական

Ոռոգման հետ կապված խնդիրների լուծում պահանջող գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

1 րոպեի ընթերցում

Ոռոգման հետ կապված խնդիրների լուծում պահանջող գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

ԳՅՈՒՄՐԻ,29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզետ Հովհաննես Հարությունյանի ու Շիրակ ՋՕ պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ. նախորդ տարիների համեմատ այս տարի ջրամբարում կրկնակի պակաս ջուր էր կուտակվել:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում