Իսպանիայում հայազգի Սևան Ղարիբյանը թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի
14:41, 24 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, Իսպանիայի թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Սևան Ղարիբյանն Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում