Իսպանիայում հայազգի Սևան Ղարիբյանը թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի

14:41, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, Իսպանիայի թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող»  դիպլոմի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Սևան Ղարիբյանն Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:


© 2009 ARMENPRESS.am