Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթերը հանձնելուց առաջ լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ցուցակում ընդգրկված է  պատգամավորի 183 թեկնածու։

«Հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ։ Կարող եմ ասել, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ տեսակի համագործակցություն ներկայիս իշխանությունների և իշխող քաղաքական ուժի հետ։

Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20-յակը։ Ցուցակը գլխավորում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]