Ներքին քաղաքականություն

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցությունից նշել են, որ Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված։

Նա շնորհակալություն էր հայտնել գործընկերներին, նախկին և ներկա թիմակիցներին, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին՝ նշելով նաև, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը եղել է իր ընտրությունը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում