Քաղաքականություն

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծել երկխոսության միջոցով

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծել  երկխոսության միջոցով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում