Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
18:44, 5 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում