Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ

Երևանում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված համերգային երեկոն կկայանա մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ նվագախմբի և երգչախմբի հետ որպես մենակատարներ ելույթ կունենան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են:

«Ֆրանկոֆոնիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Րեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]