Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» 
խմբակցությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am