Հասարակական

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում