Մարզեր

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության  Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է «Բադեյան» պետական քոլեջի հետ միջազգային համագործակցության շրջանակում Վարդենիս ժամանած Էստոնիայի Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը՝ կենտրոնի տնօրեն Մարգուս Օխաուտսի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և հետագա համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր։

Հատկապես կարևորվել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի և Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի միջև ձևավորված գործընկերությունը՝ որպես մասնագիտական կրթության որակի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման և միջազգային լավագույն փորձի փոխանակման կարևոր հարթակ։

«Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակության այցը հնարավորություն է Վարդենիս համայնքը միջազգային գործընկերներին ներկայացնելու, համայնքի և մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ նոր կապեր հաստատելու և ապագա համատեղ ծրագրերի հիմքերն ամրապնդելու համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրեն Ա. Սիրադեղյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին՝ պատվիրակության և քոլեջի ներկայացուցիչների ջերմ ու հյուրընկալ ընդունելության, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու քոլեջների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու պատրաստակամության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում