Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության 
ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Հայաստանի պատվիրակության ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ խորհրդի որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված էր որոշման նախագծում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում փոխարինեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Գայանե Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2020թ. նոյեմբերի 24-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am