5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
19:06, 28 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գերիները բուժզննում են անցնում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի:
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- նշել էր Ավինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում