Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան
15:58, 16 Հունվար 2021
ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի-ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
«Այս պահին էլ մարզի ողջ տարածքում քամին դադարել է, տեղումները շարունակվում են: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն իրականացնում են մաքրման աշխատանքներ: Մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան, ահազանգեր չկան նաև համայնքներից»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում