Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան

15:58, 16 Հունվար, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի-ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

«Այս պահին էլ մարզի ողջ տարածքում քամին դադարել է, տեղումները շարունակվում են: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն իրականացնում են մաքրման աշխատանքներ: Մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան, ահազանգեր չկան նաև համայնքներից»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը:

© 2009 ARMENPRESS.am