Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. 
ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am