ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն
1 րոպեի ընթերցում
![ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037570.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։
«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար», - ասել է նա ՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:
Մյասնիկովիչը նշել է, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության նախաձեռնությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին Ղազախստանում: