Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին
15:11, 24 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշեց Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում