Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ

Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի 
գործունեության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սենատորը նշել է, որ Էրդողանն, իր գործողություններով, ծաղրի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«Սա բիծ է ԱՄՆ-ի վարչակազմի վրա, որ թույլ տվեց նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին բեմադրել հողազավթում Հարավային Կովկասում և ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսը»,-նշել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է ամերիկահայերի արշավ՝ կոչ անելու Կոնգրեսին միանալ սենատոր Էդ Մարքիին՝ խրախուսել ԱՄՆ-ին վերաներգրավվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսում, նաև աջակցելու Արցախի անկախության ճանաչմանը և դատապարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am