Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական. 2 դասակ մեկնել է ծառայության
19:53, 28 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն, ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով զինվորագրել է 180 կամավորական։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձևավորվել է չորս դասակ, որոնցից երկուսը հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել է մարտական ծառայության:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում