Քննչական կոմիտեի ծառայողներից  զինվորագրել է 180 կամավորական. 2 դասակ մեկնել է ծառայության

Armenpress 19:53, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով  զինվորագրել է 180 կամավորական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձևավորվել է չորս դասակ, որոնցից երկուսը հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի  նախագահի գլխավորությամբ,  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել է մարտական ծառայության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am