Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031034.jpg)
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Լրատվամիջոցներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկի արարողակարգային նկարահանում, ապա քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում: