Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար. Արցախի նախագահի խոսքը ուսուցիչներին

Երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար. Արցախի նախագահի խոսքը 
ուսուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երախտագիտության ու մեծարանքի խոսք է հղել Ուսուցչի օրվա առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում Հարությունյանի կատարած գրառումը.  

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն ուսուցիչներ,

Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:

Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am