Միջազգային

Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռի 20 ուղևոր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

1 րոպեի ընթերցում

Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռի 20 ուղևոր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոն-Սինգապուր չվերթն իրականացնող Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռի երկու տասնյակ ուղևորներ գտնվում են Թայլանդի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Ֆիլիպինների և Հոնկոնգի բնակիչները տուժել են ինքնաթիռի՝ տուրբուլենտությամբ պայմանավորված ուժեղ ցնցվելու հետևանքով: Գործակալությունը, վկայակոչելով բժշկական հաստատության ներկայացուցչին, հայտնում է, որ օդանավի արտակարգ վայրէջքից հետո բոլոր տուժածները տեղափոխվել են Բանգկոկի հիվանդանոց:

Ավելի վաղ Singapore Airlines-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ մայիսի 21-ին Լոնդոնից Սինգապուր ուղևորվող Boeing 777-300ER ինքնաթիռը հայտնվել էր ուժեղ տուրբուլենտության գոտում և ուժեղ ցնցումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, տուժել է 71 ուղևոր, որոնցից 6-ը ստացել են ծանր վնասվածքներ:

Ինքնաթիռը վերուղղորդվել է Բանգկոկ ու առանց խնդիրների վայրէջք է կատարել տեղի օդանավակայանում։ Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ պատրաստվում է քննիչների խումբ ուղարկել Թայլանդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում