Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել և ռմբակոծել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ պաղեստինցի պաշտոնյաները տեղեկացրել  են մի շարք պայթյունների հետևանքով  Գազայի հյուսիսում հինգ մարդու զոհվելու մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումները հաջորդել են մի օր տևած անողոք ռմբակոծություններին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 101 պաղեստինցի Գազայի հատվածում:

Լրատվամիջոցը դա համարում է Գազայում ամենամահաբեր օրն այն բանից հետո, երբ  ավելի վաղ իսրայելական զորքերի հարձակման հետևանքով  Նուսեյրաթում զոհվեց 274 մարդ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում