Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 3.1 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 3.1 
մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակում հավաքվել է ավելի քան 3.1 մլն ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարել ցանկացողների համար կան նաև բանկային տվյալներ՝ փոխանցումներ իրականացնելու նպատակով:

Դրամական փոխանցումների համար.
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ. Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Եվրոյով փոխանցումների համար.

Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund

Դոլարային փոխանցումների համար.

Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund

Ռուբլիով փոխանցումների համար.

Банк получателя

Межгосударственный Банк, Москва
БИК 044525362
К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России

Получатель
К/с 30111810400000000002
Центральный Банк Республики Армения
ИНН 9909106378
КПП 774487001

Назначение платежа
Расчетный счет: 103003248152
Общеармянский фонд

Paypal: info@armeniafund.org

Միակ պաշտոնական դրամահավաքը վստահված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 400 մարդկային կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտային միջոցներ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]