ՀՀ ՊՆ-ն չի հաստատում ադրբեջանական ԶԼՄ տեղեկությունն իր գեներալի գերի ընկնելու մասին /լրացված/
10:41, 28 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատել ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքի տեղեկությունը Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկելու մասին:
ԼՐԱՑՎԱԾ. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կայքում տեղեկության հայտնվելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում նշեց. «Այս պահին կարող եմ ասել, որ ողջ մնացած զինվորական մեր կողմում գերության մեջ չկա: Մեր կողմում ադրբեջանական զինծառայողների բազմաթիվ դիակներ կան, վերջանականապես հերքել կամ հաստատել չեմ կարող»:
Փորձագետը բաց աղբյուրներից հավաքել է ադրբեջանական կողմի ոչնչացված զինվորների անունները
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում