Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, եթե նախարարներից կամ մարզպետերից մեկը որոշի թալանով զբաղվել, խստորեն կպատժվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am