Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի 
պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝
1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am